«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագիր, ԿԿՀ

ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ

(ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ –ՏԵՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ)

Հայաստանի Հանրապետություն

«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագիր, ԿԿՀ

Դրամաշնորհ No: ARM-RS-004

Առաջադրանքի անվանումը՝ Ներքին կանոնակարգերի մշակման/ կատարելագործման համար խորհրդատուի ներգրավում` ուղղված ԿԿՀ- ի ֆիդուցիար ստանդարտների համապատասխանության ապահովմանը

 Հղում No.: GCF-CS/3/2021

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷ) միջոցներ է ստացել ԿԿՀ-ից «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագրի ֆինանսավորման համար և նպատակ ունի օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների համար:

Խորհրդատվական ծառայությունները (“ծառայություններ”) ներառում են ՀՎԷԷ-ի կողմից իրականացվող գործառույթների և ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործում և դրանց համապատասխանեցում ԿԿՀ ֆիդուցիար ստանդարտներին, որպեսզի դրանք համընկնեն ԿԿՀ-ի պահանջներին և ապահովեն ԿԿՀ-ի քարտուղարության և անկախ դիտորդական խմբի կողմից հայտի հետագա սահուն ուսումնասիրումը։

Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 3 ամիս է։

Սույն սռաջադրանքի մանրամասն Տեխնիկական Առաջադրանքը (ՏԱ) կցվում է Հետաքրքվածության հայտի ներկայացման հրավերին:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷ) այժմ հրավիրում է իրավասու խորհրատվական ընկերությունների («Խորհրդատուներ») հայտարարելու ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրության մասին: Հետաքրքրված խորհրդատուներից պահանջվում է տեղեկատվություն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:

Կարճ ցուցակում ներառված չափանիշներն են՝

Նմանատիպ առաջադրանքների իրականացման Ընկերության ընդհանուր աշխատանքային փորձ (ԿԿՀ-ի ֆիդուցիար ստանդարտների համապատասխանությանն ուղղված ընթացակարգերի և ինստիտուցիոնալ կարողությունների կատարելագործում);

Ընկերության հատուկ փորձառությունը նման մասշտաբի և բարդության առաջադրանքների իրականացման մեջ (Գործառնական Ձեռնարկի վերանայում և համապատասխան բաժինների ավելացում (ֆինանսական, հետազոտություններ, AML և AT ֆինանսավորման քաղաքականություն, և այլն), որոնք պահանջվումեն ԿԿՀ-ի հավատարմագրումանցնելու համար։

Հիմնական փորձագետները կարճ ցուցակի փուլում չեն գնահատվի:

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի` «Գնումների կանոնակարգեր IPF վարկառուների համար» III բաժնի՝ 3.14, 3.16 և 3.17 կետերին, որտեղ սահմանված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Բացի այդ, խնդրում ենք անդրադառնալ այս առաջադրանքի հետ կապված շահերի բախման հետևյալ տեղեկատվությանը։

Սույն Առաջադրանքի հետ կապված շահերի բախման վերաբերյալ տեղեկատվության համար, տես՝ Գնումների կանոնակարգեր, կետ 3.17։

Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ իրենց որակավորումը բարձրացնելու համար, սակայն պետք է հստակ նկարագրել միավորման ձևը՝ համատեղ ձեռնարկություն և / կամ ենթախորհրդատու: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր կողմերը միասնաբար պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար:

Խորհրդատուն ընտրվելու է Գնումների Կանոնակարգերում սահմանված խորհրդատուների որակի վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն։

Հետաքրքրված հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով, հետևյալ աշխատանքային ժամերին՝ 09: 00-ից մինչև 18: 00-ը, Սայաթ-Նովապողոտա 29/1, 0001 Երևան, Հայաստան, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21.

Հետաքրքրվածության հայտերը  պետք է ներկայացնել գրավոր՝ ներքոնշյալ հասցեով, անձամբ կամ էլ-հասցեով, մինչև 2021 թ սեպտեմբերի 28-ը:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և  էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամ

Երևան, Սայաթ-Նովա պող. 29/1, 0001, Հայաստան

Հեռ. ՝ + (374-10) 58 80 11, + (374-10) 54 51 21

Էլ.փոստ ՝ zaruhi.gharagyozyan@r2e2.am

Ուշադրություն ՝ տիկին Զարուհի Ղարագյոզյան