Գերմանահայկական հիմնադրամի Վերականգնվող էներգիայի զարգացում ծրագրի շրջանակներում մինչև 500 կՎտ սպառման ՖՎ արևային կայանների վերաֆինասավորման ծրագրի շրջանակներում Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում «Շինինդուստրիա» ընկերությունում իրականացրել է էներգետիկ աուդիտ արևային ֆոտովոլտային կայան կառուցելու նպատակով:
Կայանի դրվածքային հզորությունը կազմում է 50.16 կՎտ։ Տարեկան արտադրությունը գնահատվել է 86,727 կՎտժ/տարի (3.8 մլն ՀՀ դրամ), որը հնարավորություն կնձեռնի տարեկան նվազեցնել CO₂ արտանետումները 37.6 տոննայով։