Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագիր
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և ֆրանսիական Տրանսէներգիա (TRANSENERGIE) ընկերության հետ համատեղ իրականացնում է Հայաստանում առաջին Արևային լողացող կայանի զարգացման ծրագիրը:
Ծրագրի աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի “PJN-Consalting ընկերության բնապահպան Ֆիլիպ Ժանը: Այցի շրջանկներում հանդիպումներ ունեցավ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենի հետ, Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանի հետ, որտեղ քննարկվեցին Հայաստանի ջրավազանների բնապահպանական խնդիրները, օրենսդրական կարգավորումները և այլ հարցեր: Հիմնադրամի մասնագետների հետ այցելեցին երեք ջրավազան տեղանքների ուսումնասիրության, կայանի կառուցման և շահագործման նպատակով:
Հիշեցնենք ծրագրի շրջանակներում նախատեսվում է ուսումնասիրել Հայաստանում առկա ջրամբարներն ու դրանց վրա լողացող արևային կայանների կառուցման և շահագործման տեխնիկական, ֆինանսական հնարավորությունը, որից հետո կկառուցվի շուրջ 150 կՎտ դրվածքային հզորությամբ փորձնական լողացող արևային ՖՎ կայան:ավելին