Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ՀՀ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է հետևյալ ԷԽ միջոցառումները՝
Համայնքի արտաքին արհեստական լուսավորության բարելավում;
Ծրագրի շրջանակներում փոխարինվել են փողոցի արհեստական լուսավորության լուսատուները՝ 8 հատ 250 Վտ հզորության բարձր ճնշման նատրիումական (ДнАТ) լամպերով լուսատուները և 12 հատ 90 Վտ հզորությամբ կոմպակտ ֆլյուրեսցենտային (CFL) լամպերով լուսատուները, էներգախնայող լուսադիոդային լուսատուներով՝ 20 հատ 50Վտ հազորությամբ: Արտաքին արհեստական լուսավորության հանակարգը միացնելով համայնքապետարանի և մշակույթի տան ընդհանուր հաշվիչին։
Տարեկան խնայողությունը կկազմի 3,687 կՎտժ, իսկ CO₂ արտանետումների տարեկան կրճատումը 2 տոննա:
Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրում համայնքային պատկանելիության օբյեկտներում Էներգասպառումը նվազեցնելու նպատակով համայնքային պատկանելության օբյեկտների տանիքներին տեղադրվել է արևային ֆոտովոլտային համակարգ` 30 կՎտ ընդհանուր հզորությամբ: Տեղադրված համակարգի հզորությունը գնահատվել է համայնքային օբյեկտների էներգասպառմանը համապատասխան։
Տարեկան խնայողությունը կկազմի 45000 կՎտժ, իսկ CO₂ արտանետումների տարեկան կրճատումը 20 տոննա: