Այցելություն ծրագրի շջանակներում

new-image

ՀՀ Վարչապետի հանձնարարականով ՀՎԷԷՀ-ի միջոցների հաշվին  Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Արագածոտնի մարզերից ընտրված մեկական դպրոցներում կառուցվել  են արևային ֆոտովոլտային կայաններ:

Դեկտեմբերի 15-ին  ՏԿԵ  նախարարության,  Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և  էներգախնայողության հիմնադրամի, ՖՎ համակարգեր  տեղադրող ընկերության ներկայացուցիչները  և  Արագածոտնի  մարզպետը  շրջել են  Մաստարայի միջնակարգ դպրոցում, ծանոթացել կայանի  տեղադրման ծրագրի արդյունքներին:

Մաստարայի միջնակարգ դպրոցում (Արագածոտնի մարզ) տեղադրված 10կՎտ հզորության  կայանի  տարեկան արտադրողականությունը  կազմում է  15.000 կՎտժ, որն ամբողջությամբ կբավարարի  դպրոցի  էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցը տարեկան 675.000  դրամ  կխնայի:

Թթուջուրի (Գեղարքունիքի մարզ), Այգաբացի (Շիրակի մարզ), Զորավանի  (Կոտայքի մարզ) միջնակարգ դպրոցներում տեղադրված 5կՎտ հզորության  կայանների տարեկան արտադրողականությունները կազմում են յուրաքանչյուրը  միջինում   7000 կՎտժ,    որն  ամբողջությամբ  կբավարարի  դպրոցների էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցները  տարեկան մինչև 340.000  դրամ կխնայեն:
ավելին