Ս.թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում արևային համակարգեր մատակարարող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզային մեկական դպրոցներում տեղադրել արևային ՖՎ համակարգեր:
Հանդիպման ընթացքում հիմնադրամի գնումների մասնագետը ներկայացրեց մրցույթին դիմելու ընթացակարգը և պատասխանեց բոլոր հետաքրքրող հարցերին, ինչպես նաև արևային փորձագետ Երեմիա Ենգիբարյանը ներկայացրեց տեխնիկական բնութագիրը և որակի պահանջները և նշեց, որ լինելու է խիստ հսկողություն ծրագիրը պատշաճ իրականացնելու համար: