Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ACBA Leasing և Global Credit վարկային կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է ներդրումներ մաքուր էներգիայի ոլորտում, որի նպատակն է Հայաստանի չգազաֆիկացված համայնքներում բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը:
Ծրագրի շրջանակներում 2019 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ աշխատանքներ են իրականացվել 146 համայնքներում, տեղադրվել է 2711 ջրատաքացուցիչ և 124 ֆոտովոլտային համակարգեր: