Մեկնարկեց «Միասին պայծառ է» խորագրով փառատոնը

new-image

Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (R2E2), Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակում իրականացվող ՄԱԶԾ-ՌՀՀ ծրագրի հետ համատեղ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հովանու ներքո Վանաձոր քաղաքում կազմակերպել են «Միասին Պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնը:
Փառատոնի հանդիսավոր բացմանը Վանաձորցիներին ողջունեցինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը, ինչպես նաև փառատոնի հովանավոր ՎԵԳԱ ընկերության ներկայացուցիչը:
«Միասին Պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնի նպատակն է հասարակության շրջանում տեղեկատվություն տրամադրել, ձևավորել և ամրապնդել էներգախնայողության անհրաժեշտության, վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ գիտելիքները:
«Միասին Պայծառ է» էներգաարդյունավետության փառատոնի շրջանակներում նախատեսվում է անցկացնել ցուցահանդես վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում առկա կազմակերպությունների մասնակցությամբ, անցկացնել գիտափորձեր, վարպետաց դասեր, խաղեր և մրցույթներ, օդապարիկով թռիչքներ և շատ այլ միջոցառումներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունում սկսած 2016 թվականից իրականացվում է էներգիայի արդյունավետ և խնայողական օգտագործման մասին իրազեկման ամենախոշոր միջոցառումը՝ «Միասին Պայծառ է» ամենամյա փառատոնը, որը 2018-ին հաջողությամբ անցկացվել է նաև Ղազախստանում: