Էներգախնայողության ծրագրի շրջանակներում ՀՎԷԷ Հիմնադրամի փորձագետների այցը քրեակատարողական հիմնարկներ

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի փորձագետները էներգախնայողության ծրագրի ավարտից հետո պարբերաբար այցելություններ են կատարում օբյեկտներ, որտեղ իրականացվել է ԷԽ աշխատանքներ, օրերս այցելեցին «Կոշի», «Աբովյանի», «Հրազդանի», «Սևանի» քրեակատարողական հիմնարկներ մոնիտորինգ անցկացնելու համար: Մոնիտորինգի նպատակն է հետևել կատարված աշխատանքների ճիշտ շահագործման և սպասարկման ընթացքին և գնահատել ծրագրի արդյունավետությունը: