ՀՎԷԷ հիմնադրամի կողմից իրականացվում է համայնքային էներգաարդյունավետության ծրագիրը, որի շրջանակներում Թալին քաղաքի
մարզադպրոցում տեղադրվել է 5կՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային համակարգ և 300լ ջերմակուտակիչ ծավալով 4 արևային ջրատաքացման համակարգեր, որոնք ապահովում են մարզադպրոցի տաք ջրի պահանջարկը, իսկ թիվ 3 մանկապարտեզում տեղադրվել է 10կՎտ դրվածքային հզորությամբ Ֆոտովոլտային համակարգ:
Թալին քաղաքի էներգախնայողական աշխատանքների արդյունքում CO₂ արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 16.7 տոննա, տարեկան էներգախնայողությունը կազմում է 37,550 կՎտժ, դրամական արտահայտությամբ շուրջ 1,688,000 դրամ: