Հանդիպում Բալկանյան երկրներից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում Մոնտենեգրոից ժամանած պատվիրակության ներկայացուցիչների հետ, որի կազմում էին Մարկո Ռուդոլվիչը, Բիլիաննա Մասլակը, Նիկոլա Անտովիչը և այլոք:

Հանդիպման ընթացքում Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես Էներգախնայողության, արևային, չգազաֆիկացված համայնքների, երկրաջերմային և այլ ծրագրերը:

Հանդիպման  նպատակն էր ներկայացնել Բալկանյան երկրների մեր գործընկերներին Էներգախնայողության ծրագրի նորարարական մեթոդները, հնարավորություն տալով կիրառել Հայաստանի հաջողված փորձը իրենց երկրներում:

Հիշեցնենք, որ Հիմնադրամը օժանդակում է Բալկանյան երկրներին կիրառել Էներգախնայողության հաջողված ծրագրի իրականացումը իրենց երկրներում: