Ուսուցողական այցի շրջանակներում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հայաստանում են գտնվում ուզբեկ փորձագետներ` ճարտարապետներ, նախագծողներ, ճարտարագետներ ովքեր մասնագիտացված են շենքերի էներգաարդյունավետության բարձացման մեջ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ուզբեկ գործընկերներին ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես էներգախնայողության, Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը:
Այցի շրջանակներում ուզբեկ գործընկերներին կներկայացվի հայաստանյան փորձը հետևյալ ոլորտներում՝ էներգաարդյունավետ շենքերի նախագծում, ճարտարապետական լուծումների առանձնահատկությունները, էներգաարդյունավետության ոլորտին վերաբերող օրենսդրական-կարգավորող փաստաթղթերի մշակումը և կիրառումը, քաղաքաշինական գոտիավորում, ջերմամեկուսիչ նյութերի արտադրություն: Ուսուցողական այցը կազմակերպվել էր “Advanced Energy” խորհրդատվական ընկերության կողմից: