Հայաստանի չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակներում Գանձակ համայնքում իրականացվել են արտաքին լուսավորության արդիականացման աշխատանքներ:
Համայնքի արտաքին լուսավորությունը իրականացվում էր 60 հատ 250Վտ բարձր ճնշման նատրիումական (ДнАТ) և 60 հատ 85Վտ հզորության կոմպակտ ֆլյուրեսցենտային լամպերով (CFL), որոնք փոխարինվել են 140 Վտ հզորությամբ բարձրորակ լուսադիոդային (LED) լուսատուներով: Միաժամանակ վերականգնվել են 21 հենասյուներ և իրականացվել է 600 գ.մ լարանցում:
Վերոնշյալ աշխատանքների շնորհիվ CO₂ արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 5 տոննա, էներգաարդյունավետությունը կազմում է 44%, էներգախնայողությունը 12045 կՎտժ, իսկ դրամային արտահայտությամբ տարեկան շուրջ 541,000 դրամ: