Մեկնարկեց Հայաստանում համայնքային զարգացման համակարգման հարթակի առաջին քննարկումը

new-image

Ս.թ. մարտի 14-ին Անի Պլազա հյուրանոցում մեկնարկեց Հայաստանում համայնքային զարգացման համակարգման հարթակի առաջին քննարկումը: Քննարկմանը ներկա էին ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, համայնքների ղեկավարների, փորձագետների ու ծրագրերի ներկայացուցիրներ: Հյուրերին ողջունեց Ստանիսլավ Տոշկովը Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության ներկայացուցիչը և ընդգծեց նմանատիպ ծրագրերի կարևորությունը տնտեսության, ինչպես նաև համայնքների զարգացման համար: Ստանիսլավ Տոշկովը նկատեց, որ «Քաղաքապետերի Դաշնագիրը» ավելի ամուր հիմքեր ունի Հայաստանում քան ԵՄ-ի այլ երկրներում: Եվրոմիության դերը հանդիսանում է օգնել Հայաստանին զարգացնել Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտները:
Քննարկվեցին մի շարք հարցեր կապված համայնքներում Հայաստանի հանձնառությունները կլիմայի փոփոխության մեղման և հարմարվողականության բնագավառում, հարթակի գործողությունների և ընթացակարգերի վերաբերյալ հարցման արդյունքների, համայնքային կայուն էներգետիկ զարգացման ներդրումների համար խոչընդոտների վերլուծության, ֆակտորինգի միջոցով ֆինանսավորված համայնքային էներգախնայողական ծրագրերի, ինչպես նաև Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնրավորությունները:
Նշենք նաև, որ Եվրոպական Դաշնագրի ազգային համակարգող է հանդիսանում Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: