Մեկնարկում է մեծ փառատոն ВместеЯрче, որը անցկացվում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության, Կրթության եւ գիտության նախարարության, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալության (Росмолодежь), և այլ կառույցների աջակցությամբ։
Ծրագրի նպատակն է հասարակության շրջանում ձևավորել և ամրապնդել էներգախնայողության անհրաժեշտությունը յուրաքանչյուրիս համար, ինչպես նաև ձևավորել շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ ակտիվ դիրքորոշում պատանիների շրջանում, տեղեկատվություն տրամադրել վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերաբերյալ:
Հայաստանում փառատոնի ինչպես նաև կազմակերպման և իրականացվելիք միջոցառումների համաֆինանսավորման պարտավորությունը ստանձնել է «Եվրասիական տնտեսական միության երկրներում էներգիայի արդյունավետության խթանման կարգավորող շրջանակ» ՄԱԶԾ-ՌՀՀ ծրագիրը և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը: Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել ստանձնելու Հայաստանի Հանրապետությունում ВместеЯрче փառատոնի անցկացման ընդհանուր համակարգումը:
Հաշվի առնելով էներգախնայողության կարևորությունն ու անհրաժեշտությունը յուրաքանչյուրիս համար, Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին միանալ մեզ և մասնակցել այս ԿԱՆԱՉ ԱՐՇԱՎԻՆ: