Լողացող արեվային էլեկտրակայաններ

new-image

Արևային էներգիան աշխարհում գոյություն ունեցող էներգիաներից ամենամեծ և անսպառ էներգիայի աղբյուրն է: Արևի էներգիան հնարավոր է փոխակերպել էլեկտրական և ջերմային էներգիաների: Ջերմային էներգիայի փոխակերպելու դեպքում դրա   էֆեկտիվությունը կազմում է շուրջ 70%, իսկ էլեկտրական էներգիայի դեպքում՝ շուրջ 20%:

Մեծ պոտենցիալ ունի արևային էներգիայի փոխակերպման նոր տեսակներից մեկը՝ լողացող արևային էլեկտրակայանը:

Լողացող արևային էլեկտրակայանները ստատիկ էլեկտրակայանների նկատմանբ ունեն հետևյալ առավելությունները՝

  • լողացող արևային էլեկտրակայանները դառնում են ավելի տարածված, հատկապես բնակչության բարձր խտության և ազատ հողային տարածքների սղության պայմաններում
  • լրացուցիչ արտադրվում է 5-10% ավելի էներգիա, քանի որ ջուրն օգնում է սառեցնել վահանակները

Որպես թերություն կարելի է նշել՝

  • լողացող արևային կայանների արժեքը ավանդական ստատիկ արևային կայաններից ավելի բարձր է, քանի որ լողացող կառույցների արժեքը կազմում է նախագծի արժեքի գրեթե 50%-ը

Օգտագործելով արևային էներգիան միջինում յուրաքանչյուր ընտանիք կարող է նպաստել տարեկան մինչև 2500 կգ CO2 գազերի արտանետման կրճատմանը, որը գլոբալ տաքացման հիմնական պատճառներից մեկն է:

Փորձագետների կարծիքով առաջիկա 5-10 տարիների ընթացքում լողացող արևային էլեկտրակայանների ամենամեծ աճը կգրանցվի Ճապոնիայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում և Բրազիլիայում: