Աշխատանքային քննարկում Հայաստանի չգազաֆիկացված համայքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էին չգազաֆիկացված համայնքներում արևային համակարգեր տեղադրող կապալառու ընկերությունների ներկայացուցիչներ: Հիմնադրամի աշխատակիցները ներկայացրեցին մոնիթորինգի արդյունքում ի հայտ եկած թերությունները:
Ձեռք բերվեց պայմնավորվածություն վերացնել բոլոր առկա թերությունները և հետագայում աշխատանքները կազմակերպել գործող կանոնակարգերի համաձայն:
Առաջացած թերությունները վերացնելու և աշխատանքները ավելի պատշաճ կազմակերպելու նպատակով հիմնադրամի ինժեներատեխնիկական խումբը մշակել է ուղեցույց՝ ֆոտոէլեկտրական համակարգերի, արտաքին և ներքին լուսավորության, արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման համար:
Հիշեցնենք, որ ծրագրի մեկնարկից առայսօր տեղադրվել են 2015 ջրատաքացուցիչներ և 66 Ֆոտովոլտային համակարգեր: