«Ավագ Սոլյուշնս» ընկերությունը ներկայացրեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային» ծրագրի մրցույթի նախապատրաստումն ու հիմնական արդյունքները

new-image

Նոյեմբերի 28-29-ին «Ավագ Սոլյուշնս» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ երկօրյա աշխատանքային սեմինար նվիրված «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային» ծրագրի մրցույթի նախապատրաստմանն ու հիմնական արդյունքների ներկայացմանը:

«Ավագ Սոլյուշնս» ընկերությունը հանդիասնաում է Հայաստանի վերականգնվող Էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի խորհրդատուն, որը օժանդակել է «Արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի» կառուցման մրցույթի իրականացմանը:

Քննարկվեցին մի շարք հարցեր կապված ծրագրի գնահատման, մրցույթի նախագծման և նախապատրաստման, լիցենզիայի պայմանների և սակագնային ճշգրտման մեխանիզմների, հողատարածքի ձեռքբերման, հայտերի գնահատման չափանիշների, մրցույթի արդյունքների, Կառավարության աջակցության, ծրագրի կառավարման վերաբերյալ:

Աշխատանքային սեմինարին մասնակցում էին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և      ՀՎԷԷհիմնադրամի աշխատակիցները: