Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Բրիտանական «Ինվեսթ Ին Նեթվորք» ընկերությունը (Invest In Network) ս․թ․ նոյեմբերի 14-16-ը անցկացնում են «Էներգետիկայի շաբաթ 2018» ներդրումային միջոցառումների շարք: Համաժողովը անկացվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աջակցությամբ և ՀՀ կառավարության հովանու ներքո: Հիմնադրամի կողմից կազմակերպվող` պարբերական դարձած միջոցառումները միտված են ներկայացնելու Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը:
Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են Հայաստանում արևային կայաններ կառուցելու հնարավորությամբ։ Ներդրողները ներկայացնում են տարբեր երկրներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա, Իսպանիա, Ավստրիա, Չինաստան, Լիբանան, ԱՄԷ, Ռուսաստան, Ղազախստան:
Համաժողովին ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պատշնակատար Գարեգին Բաղրամյանը, պետական կառույցների ներկայացուցիչներ, Համաշխարհային բանկի Հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն, Միջազգային ֆինանսական կորպորացիայի Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենը, դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչներ:
Կարեն Ասատրյան, Հայաստանի Վերականգվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն
Արմեն Ավակ Ավակյան, Բիզնես Հայաստան, գործադիր տնօրեն
Մարտա Կագալովա, տեխնոլոգիական վաճառքի ղեկավար, Siemens Gamesa վերականգնվող էներգիա
Օլեգ Ֆինագենով, գիտահետազոտական բաժնի պետի տեղակալ, Vedeneev VNIIG (RusHydro)
Մելիք Գասպարյան, AVAG Solutions, տնօրեն
Ժոակին Կաստիլո Գարսիա, VP Global Business Development, գործադիր տնօրեն, ACCIONA Էներգիա
Աստղինե Պասոյան, Էներգախնայողության հիմնադրամ (ԷԽՀ), Գործադիր տնօրեն
Էդուարդ Պիլիպենկո, ՎԶԵԲ Ծրագրի ղեկավար, Հայաստան
Ալեքսանդր Գարեեվ, Եվրասիական զարգացման բանկ, գործադիր տնօրեն
Գերնոթ Կուհլիշ, IPC, տարածաշրջանային տնօրեն, Կովկաս, GEFF ծրագրի ղեկավար, Հայաստան
Ռուբեն Եղոյան, Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն
Արթուր Ալավերդյան, SolarOn-ի հիմնադիր
Արտաշես Սարգսյան, ԷԿՈ-ԹԻՄ ՀԿ-ի նախագահ
Սուրեն Թաթիկյան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Բենջամին ֆիշեր, ASM, Արևային էներգիա, Fronius
Լու Ջինգ, վաճառքի ղեկավար, Telesun
Հայկ Շեկյան, Շտիգեն ընկերության հիմնադիր-տնօրեն
Ռուբեն Գևորգյան, «Արփի Սոլար», տնօրեն
Էրտուգ Բաբաթաս, Միջազգային վաճառքի ղեկավար, Enerparc