Աշխատանքային քննարկում չգազաֆիկացված համայքների ծրագրի վերաբերյալ-20.06.2018

new-image

Ս.թ. ամսի 20-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում գազաֆիկացման խնդիր ունեցող համայնքներում էներգախնայողության ծրագրի ընթացքի վերաբերյալ:

Քննարկմանը ներկա էին չգազաֆիկացված համայնքներում արևային համակարգեր տեղադրող ընկերությունների ներկայացուցիչներ: Քննարկվեցին մի շարք հարցեր կապված արևային ֆոտովոլտային համակարգերի, արևային ջրատաքացման համակարգերի տեղադրման, ինչպես նաև արտաքին լուսավորության, էներգաարդյունավետ ջեռուցման և ծրագրի հեռանկարների վերաբերյալ: