Այսօր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ չգազաֆիկացված համայնքների ծրագրի ընթացքի վերաբերյալ աշխատանքային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին չգազաֆիկացված համայնքներում արևայի համակարգեր տեղադրող ընկերությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը քննարկվեցին մի շարք հարցեր աշխատանքները ավելի արդյունավետ կազմակերպելու ինչպես նաև շուկայի զարգացման հեռանկարների վերաբերյալ: