Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է մասնակցել Հիմնադրամի Էներգետիկ ինժեներթափուր պաշտոնի համալրման մրցույթին.
Էներգետիկ ինժեների պարտականություններն են՝
Նախատեսվող և իրագործվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի տեխնիկական լուծումների առաջարկում,
Որոշակի ծրագրերի և նախագծային լուծումների վերաբերյալ առաջարկների ներկայացում,
Անհրաժեշտ ներդրումների գնահատում,
Նախագծային և շինարարական աշխատանքների ընթացքի համակարգում,
Տեխնիկակական հսկողության աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում,
Տեղանք այցելություններ և սահմանված կարգով էներգետիկ ուսումնասիրության իրականացում,
Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մրցութային փաստաթղթերի` տեխնիկական առաջադրանքի, սարքավորումների մասնագրերի և աշխատանքների ծավալների կազմում,
Շահառուներին խորհրդատվության իրականացում,
Խորհրդատվական աշխատանքների տեխնիկական առաջադրանքների կազմում,
Մասնակցություն հիմնադրամի կողմից իրականացվող սեմինարների, թրեյնինգների կազմակերպմանը,
Իրականացվող աշխատանքների վերաբերյալ ըստ անհրաժեշտության հաշվետվությունների նախապատրաստում և ներկայացում,
Իրականացվող ծրագրերի ընթացքի և արդյունքների մասին անհրաժեշտ տեղեկատվության նախապատրաստում և ներկայացում,
Ապահովել էներգետիկ ուսումնասիրության և մոնիթորինգի համար անհրաժեշտ չափիչ գրծիքների և սարգավորումների պահպանման, սպասարկման և օգտագործման գործընթացը:
Որակավորման պահանջները`
Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է էներգետիկ ինժեներ
Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ որպես ինժեներ
Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն
Հայերեն, ռուսերեն լեզուների տիրապետում
Ժամանակի կառավարման կարողություն
Պահանջվող փաստաթղթերը՝
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն լեզվով:
Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00 (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00):
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն առձեռն կամ էլեկտրոնային փոստի միջոցով մինչև 2018թ. փետրվարի 13-ը ներառյալ:
Հասցե՝ ք. Երևան, Սայաթ -Նովա 29/1 Հեռ`(37410)588 011 Կայք` www.r2e2.am Էլ. Փոստ՝ hr@r2e2.am Պատասխանատու անձ՝ Աննա Մանվելյան ՄՌ մասնագետ