ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագիրն 21.12.2017

new-image

Այսօր ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ – 1 արևային ֆոտովոլտային ծրագրի մրցույթի գնման ընթացակարգն ու ՀՀ կառավարության աջակցության համաձայնագրի նախագիծը, ինչը նշանակում է, որ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը մոտ ապագայում կհայտարարի Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթի հիմնական փուլի մեկնարկը:

Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսում է Գեղարքունիկի մարզի Մեծ Մասրիկ համայնքում կառուցել մինչև 55ՄՎտ հզորությամբ արևային ֆոտոֆոլտային կայան՝ արևային էներգետիկայի ոլորտում մեծ փորձ ունեցող միջազգային ընկերությունների ջանքերով, որը կլինի Հայաստանի առաջին նման կարգի կայանը: Ներդրողների մրցույթին մասնակցում են թվով 10 միջազգային ընկերություններ և կոնսորցիումներ, որոնք արդեն անցել են նախաորակավորման փուլը: Հաղթող կճանաչվի ամենացածր սակագին առաջարկած ընկերությունը կամ կոնսորցիումը: