Հայաստանում չգազաֆիկացված համայնքների և Համայնքային էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր 13.12.2017

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամը և Կոնվերս Բանկը ստորագրել են համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում կիրականացվեն ինչպես Համայնքային նշանակության էներգաարդյունավետ, այնպես էլ Հայաստանում չգազաֆիկացված համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրեր:

Ծրագրի նպատակն է Հայաստանի համայնքներում ֆինանսական կազմակերպությունների միջոցով բարձրացնել էներգաարդյունավետության մակարդակը և ֆինանսավորել ներդրումները մաքուր էներգիայի ոլորտում:

Ծրագիրը ներկայացնելու նպատակով Հիմնադրամում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին Հիմնադրամի, Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների և Կոնվերս Բանկի ներկայացուցիչները: Հանդիպման մասնակիցները տեղեկացան ծրագրի մասնակցության հնարավորություններին և ձեռք բերվեցին պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

նկարներ