Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է բոլոր ցանկացողներին մասնակցել Հիմնադրամի աշխատակազմի ղեկավարի թափուր պաշտոնի համալրման մրցույթին.
Աշխատակազմի ղեկավարի առաջադրանքները
Հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընդհանուր համակարգում, վերահսկում, առաջադրանքների կատարման ժամանակցույցի հսկում,
Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի ընդհանուր համակարգում, մասնակցություն մոնիտորինգի և գնահատման գործողություններին,
Մասնակցություն հիմնադրամի կողմից իրականացվող վերլուծությունների, քաղաքականությունների, իրավական փաստաթղթերի մշակման, միջոցառումների կազմակերպման և այլ աշխատանքներին,
Մասնակցություն Հիմնադրամի ֆինանսական կառավարման գործընթացին, այդ գործընթացի համակարգում և վերահսկում,
Մասնակցություն Հիմնադրամի մարդկային ռեսուրսների կառավարման գործընթացում, գործընթացի համակարգում և վերահսկում,
Մասնակցություն Հիմնադրամի գնումների գործընթացներին, գործընթացի համակարգում և վերահսկում,
Մասնակցություն Հիմնադրամի գործունեության ռազմավարական և գործառնական պլանավորման, հաշվետվողականության գործընթացներում, այդ գործընթացների համակարգում,
Համակարգում է Հիմնադրամ-ՀԲ խորհուրդ հարաբերությունները,
Մասնակցություն Հիմնադրամի գործընկերների, շահառուների, ֆինանսավորող կազմակերպությունների հետ բանակցություններին, հանդիպումներին և այլն,
Ներկայացնում է Հիմնադրամը այլ կառույցներում․ պետական, դատական, միջազգային, ֆինանսական և այլ,
Համակարգում, կառավարում և վերահսկում է Գործառնական խմբի աշխատանքները,
Համակարգում, կառավարում և վերահսկում է Հիմնադրամի նյութատեխնիկական ապահովման գործընթացը,
Կազմակերպում, համակարգում և վերահսկում է Հիմնադրամի փաստաթղթաշրջանառությունը և արխիվացման գործընթացը,
Ապահովում է Հիմնադրամի աշխատակիցների աշխատանքների օժանադակությունը,
Համակարգում և վերահսկում է Հիմնադրամի համար գրավոր և բանավոր թարգմանությունների իրականացման գործընթացը,
Համակարգում, ղեկավարում և վերահսկում է Հիմնադրամի մարդկային ռեսուրսների կառավարման աշխատանքները,
Համակարգում և վերահսկում է Հիմնադրամի իրավական ապահովման գործընթացը։
Պահանջվող որակավորում
Բարձրագույն կրթություն կառավարման, կամ իրավագիտության, կամ տնտեսագիտության ոլորտներում,
Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում,
Անձնակազմի կառավարման լավ հմտությունններ՝ ուղղորդելու, ղեկավարելու կարողություն,
Ֆինանսական կառավարման լավ հմտություններ,
Դոնորների կազմակերպությունների հետ համագործակցության պահանջների տիրապետում,
Ծրագրի կառավարման գործիքների տիրապետում, դրանց գործնական կիրառման փորձ,
Աշխատանքային էթիկայի կաննոնների պահապանման կարողություն,
Ճկունության և անալիտիկ մտածելակերպ,
Հաղորդակցման և ներկայացման հմտություններ,
Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց տիրապետում։
Պահանջվող փաստաթղթերը
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, (պարտադիր նշելով պաշտոնը) ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամաս տեղեկություններ կարելի է ստանալ ստորև հեռախոսներով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ` ստորև նշված հասցեում, աշխատանքնային օրերին, ժամը 09 00 մինչև 18 00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2017թ. հոկտեմբերի 17-ը ներառյալ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ,
Տնօրեն` Արմեն Մելկիկյան,
ՀՀ ք. Երևան, Սայաթ-Նովա 29/1,
Հեռ. + 374 (10) 588-011,
էլ. փոստ. hr@r2e2.am
Web site:wwwr2e2.am