Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և ՀՀ Արդարադատության նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն հաջողությամբ ավարտվեց էներգախնայողության ծրագրով նախատեսված վերջին՝ տասնմեկերորդ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում իրականացված աշխատանքները:
ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի էներգախնայողության ծրագրով նախագծի համաձայն իրականցվել են հետևյալ աշխատանքները.
Էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում էներգախնայողությունը կկազմի 36 %, իսկ ածխածնի երկօքսիդի արտանետումների տարեկան նվազեցումը՝ մոտ 277 տ:
Արևային ջրատաքացուցիչների տարեկան խնայողությունը կկազմի
174 150 կՎտժ կամ 2 921 000 դրամ տարեկան,
Արևային ֆոտովոլտայիկ կայանի տարեկան խնայողությունը կկազմի
150 000 կՎտժ կամ 7 317 000 դրամ տարեկան,
Լուսավորության տարեկան խնայողությունը կկազմի
758 295 կՎտժ կամ 36 989 630 դրամ տարեկան,
Տարեկան ընդհանուր խնայողությունը կկազմի ՝
1 082 445 կՎտժ (758 295 լույս + 174 150 տաք ջուր + 150 000 արևային կայան)
47 227 630 դրամ (36 989 630 լույս + 2 921 000 տաք ջուր + 7 317 000 արևային կայան):