Այցելություն ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի երկրաջերմային տեղանք

new-image

ՀՀ Սյունիքի մարզի Քարքարի «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան էր ժամանել “RAM  Energy  Incorporation” ընկերության նախագահ Հեզի Ռամը:

Այցի շրջանակներում հանդիպում է կայացել  ՀՀ  էներգետիկ ենթակառուցվածքների և բնականպաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի հետ: Հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրեց Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագիրը»  և կատարված աշխատանքները, քննարկվեցին համագործակցության հնարավորություններն ու Հայաստանում  ներդրումներ կատարելու հեռանկարները:

ՀՎԷԷ  հիմնադրամի աշխատակիցների ուղեկցությամբ Հեզի  Ռամը այցելել է նաև ՀՀ Սյունիքի մարզ՝ Քարքարի երկրաջերմային տեղանք, որտեղ ընկերության մասնագետների հետ իրականացրել  է  B1 և B2 հորատանցքերի ուսումնասիրություն և Ջերմաղբյուրի տեղանքի ջրի ջերմաստիճանի չափում: Այցելության արդյունքում ակնկալվում է ներդրող կազմակերպության կողմից շարունակել ուսումնասիրությունները և արդյունքում որոշել ներդրումների ձևաչափը: