Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է մասնակցել Հիմնադրամի գնումների գլխավոր մասնագետի պաշտոնի համալրման մրցույթին.
Գնումների գլխավոր մասնագետի պարտականություններն են՝
Գնումների պլանի (ըստ գնման մեթոդի, տեսակի, քանակի, գնի, մատակարարման պայմանների, աղբյուրների և այլն) կազմման գործընթացների մասնակցություն,
Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի գնումների գործընթացին մասնակցություն, այդ թվում ՀԲ-ի Գնումների ուղեցույցի Գնման փաստաթղթերի նախապատրաստում համաձայն (առաջարկի հրավերք, ստանդարտ առաջարկի փաստաթղթեր, տեխնիկական մասնագրեր, առաջարկի գնահատման հաշվետվություններ և այլն),
Գնումների գործընթացին առնչվող փաստաթղթերի պատրաստում` ՀԲ ներկայացման նպատակով,
Գնումներին առնչվող ՀՀ օրենսդրությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերի նախապատրաստում,
Մրցութային հանձնաժողովների աշխատանքի նախապատարստում և անհրաժեշտ տեղեկատվության ապահովում,
Առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների և պայմանագրերի շնորհման երաշխավորագրերի հետ կապված գործընթացների նախապատրաստում,
Պայմանագրերի կնքման գործընթացի նախապատրաստում,
Իրականացնել պայմանագրերի ժամկետների նկատմամբ հսկողություն և զեկուցում Ֆինանսական ղեկավարին` հնարավոր խախտումների վերաբերյալ,
Գնումների առաջընթացի հաշվետվությունների կազմում,
Մասնակցություն ծրագրի աշխատանքային պլանի նախապատրաստմանը
Պարտականությունների շրջանակներում անմիջական ղեկավարի այլ հանձնարարականների կատարում
Պահանջվող որակավորում
Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագետ, գնումների մասնագետ
Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ գնումների մասնագետի պաշտոնում
Միջազգային դոնոր կազմակերությունների գնումների ընթացակարգերի տիրապետում
Դոնորների կազմակերպությունների հետ ֆինանսական համագործակցության պահանջների տիրապետում
Աշխատանքային էթիկայի կանոնների պահպանման կարողություն
Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների տիրապետում
Ժամանակի կառավարման կարողություն
Գնումների ընթացակարքի ՀՀ «Գնումների մասին» օրենքի շրջանակներում գնումների ընթացակարգի կազմակերպման փորձ
Պետական գնումների համակարգողի որակավորում:
Պահանջվող փաստաթղթեր
Հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն դիմում, ինքնակենսագրական տվյալներ` CV հայերեն և անգլերեն լեզուներով:
Վերոնշյալ աշխատանքի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ստորև նշված հեռախոսահամարով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև այցելելով հիմնադրամի գրասենյակ աշխատանքնային օրերին, ժամը 09:00 մինչև 18:00:
Հետաքրքրության հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2017թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 32
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել + (37410) 588 011 ժամը 09:00-ից մինչև 18:00-ը (ընդմիջման ժամը 13:00-14:00)