Հետաքրքրության Ներկայացման Հայտ

Հետաքրքրության Ներկայացման Հայտ

(Խորհրդատվական Ծառայություններ– Ընկերությունների Ընտրություն)

28 հուլիսի, 2017թ.
Հայաստան

Դրամաշնորհ No: TF 0A0418

Առաջադրանքի անվանումը ՝ Հայաստանում Արևային ՖՎ ոլորտի զարգացումների գնահատումը

Հղումը No.: SPP-CS-2/2017

Սույն հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավերը հետևում է ծրագրի գնումների ընդհանուր ծանուցմանը, որը տպագրվել է UN Development Business-ում 2015թ. հունիսի 23-ին և  www.gnumner.am   (www.procurement.am) կայքում:

Հայաստանի Հանրապետությունը ստացել է դրամաշնորհ Կլիմայի ներդրումների Հիմնադրամից Վերականգնվող Էներգետիկայի Ընդլայնումը ցածր եկամուտ ունեցող Երկրներում Ծրագրի շրջանակներում (ՎԷԸԾ) և նպատակ ունի միջոցների մի մասն ուղղել խորհրդատվական ծառայությունների մատուցմանը՝ Հայաստանի Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրի շրջանակներում գնումների իրականացմանը:

Խորհրդատվական ծառայությունները  (“Ծառայություններ”) ներառում են՝ Հայաստանի 2016թ. էներգետիկ հաշվեկշռի մշակումը, որը հնարավորություն կտա գնահատել Հայաստանում արևային ՖՎ ոլորտի զարգացումը:

Աշխատանքների շրջանակը

Խորհրդատուն պետք է՝

Առաջադրանք    1.   Մշակի  Հայաստանի 2016թ-ի  Էներգետիկ հաշվեկշիռը:

Առաջադրանք 2. Թարմացնի ԷԳԱԾ-2-ի մոնիտորինգի և գնահատման համակարգը  և ներմուծի տվյալները http://neeap-monitor.am կայքում:

Առաջադրանք 3. Իրականացնի Էներգետիկ հաշվեկշռի մշակման նպատակով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համապատասխան աշխատակազմի վերապատրաստումը/կարողությունների ձևավորումը, որը կապահովի  2017 էներգետիկ հաշվեկշռի կազմումը ԷԵԲՊՆ-ի համապատասխան բաժնի կողմից:

Իրականացման տևողությունը  – 4 ամիս

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում  է իրավասու խորհրդատվական ընկերություններինԽորհրդատուներ») ներկայացնել իրենց հետաքրքրությունը ծառայություններ տրամադրելիս: Հետաքրքրված խորհրդատուները պետք է տեղեկություններ տրամադրեն այն մասին, որ իրենք ունեն անհրաժեշտ որակավորում և համապատասխան փորձ ծառայություններ մատուցելու համար:

Ընտրության չափանիշներն են՝

Խորհրդատուների փորձառությունը վիճակագրական ուսումնասիրությունների  անցկացման գործում  – 40 միավոր,

Խորհրդատուների փորձառությունը էներգետիկ ոլորտի վիճակագրական ուսումնասիրությունների անցկացման և էներգախնայողության/վերականգնվող էներգետիկայի (ներառյալ արևային էներգիայի արտադրության)  ցուցանիշների վերլուծության գործում  – 60 միավոր:

Շահագրգիռ խորհրդատուների ուշադրությունը պետք է գրավել Համաշխարհային Բանկի Ուղեցույցների 1.9 կետը՝ «Խորհրդատուների ընտրությունը և աշխատանքի ընդունում  ՎԶՄԲ փոխառության, ՄԶԸ վարկերի և  Համաշխարհային Բանկի վարկառուների դրամաշնորհների շրջանակում”, Հունվար 2011թ /վերանայված հուլիս 2014թ./  («Խորհրդատուի ուղեցույց») վրա, որտեղ նշված են  Համաշխարհային բանկի քաղաքականությունը և շահերի բախումը:

Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների  հետ համատեղ ձեռնարկության կամ ենթախորհրդատվական ձևով՝ բարձրացնելու իրենց որակավորումը:

Խորհրդատուն կընտրվի  Որակի վրա հիմնված ընտրություն (ՈՀԸ) մեթոդի համաձայն, որը սահմանված է Խորհրդատուի Ուղեցույցում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ձեռք բերել ստորև նշված հասցեով տեղական ժամանակով ժամը 9:00-17:00.

Հետաքրքրությունների հայտը  պետք է հանձնել թղթային տարբերակով, կամ էլեկտրոնային ձեւով ստորև նշված հասցեով մինչև 2017թ, օգոստոսի 17-ը, 17:00 տեղական ժամանակով:

Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամ
Տնօրեն` Արմեն Մելկիկյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, 32 տուն;
Հեռախոս / Ֆաքս` 374 10 – 58 – 80 -11;
e-mail: p.marine@r2e2.am

Վեբ կայք՝ www.r2e2.am