2017թ. օգոստոսի 29-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի հիման վրա հայտարարում է Հիմնադրամի սեփականություն հանդիսացող ներքոնշյալ համակարգչային տեխնիկայի բաց դասական աճուրդային վաճառք.
Լիովին մաշված և օգտագործման համար ոչ պիտանի համակարգչային տեխնիկա, մեկնարկային գինը` 240 000 /երկու հարյուր քառասուն հազար / ՀՀ դրամ:
Աճուրդը կկայանա դասական եղանակով` 2017թ. օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին, ք.Երևան, Պռոշյան 1-ին նրբանցք, տուն 32 հասցեում` Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի գրասենյակի շենքի 4-րդ հարկում:
Տվյալ աճուրդում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, ով տվյալ լոտի համար կառաջարկի ամենաբարձր գինը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ մինչև 2017թ. օգոստոսի 28-ը ժամը 16:00-ը` Հիմնադրամի “HSBC-Հայաստան Բանկ” ՓԲԸ-ում բացված թիվ 001-007855-004 բանկային հաշվեհամարին վճարելով նախավճար համապատասխան լոտի մեկնարկային գնի 5%-ի չափով, ինչպես նաև մասնակցության վճար` համապատասխան լոտի մեկնարկային գնի 1%-ի չափով: Աճուրդում չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդից հետո երեք բանկային օրվա ընթացքում` նրա դիմումի հիման վրա, իսկ աճուրդի մասնակցության վճարը բոլոր դեպքերում չի վերադարձվում:
Աճուրդին մասնակցելու համար ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն անձնագիր, իսկ իրավաբանական անձինք` պետական գրանցման փաստը հաստատող փաստաթղթերը: Աճուրդին մասնակցել ցանկացողները կարող են վաճառվող գույքը ուսումնասիրել սույն հայտարարության հրապարակման պահից մինչև աճուրդին նախորդող օրը ժամը` 10:00-18:00 ժամանակահատվածում (բացառությամբ 13:00-14:00 ընկած ժամանակահատվածի):
Հայտերի ընդունումը դադարեցվում է աճուրդին նախորդող օրը ժամը` 16:00-ին:
Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև աճուրդի կանոնակարգը ստանալու համար դիմել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի աճուրդային հանձնաժողով` ք. Երևան, Պռոշյան փողոց 1-ին փակուղի, տուն 32 հասցեով:
Հեռ..` +374 55 588049, +374 10 588011
Վեբկայք` http://www. r2e2.am
Էլ. փոստ` info@r2e2.am