Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ

new-image

Համաշխարհային բանկի ներկայացուցիչներն այցելեցին Հայաստանի ազգային արխիվ, որտեղ Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Էներգախնայողության ծրագրի շրջանակներում իրականացրել է էներգախնայողական միջոցառումներ:

Համաշխարհային բանկի Ռազմավարության և գործառնությունների տնօրեն տիկին Մարիամ Ջ. Շերմանը և Հարավային Կովկաս գրասենյակի տնօրեն տիկին Մերսի Տեմբոնն Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Արմեն Մելկիկյանի և տեխնիկական խմբի ղեկավար Հրանտ Տեր-Գաբրիելյանի ուղեկցմամբ այցելեցին Հայաստանի ազգային արխիվ: Արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը ներկայացրեց ծրագրի արդյունքները, ցույց տվեց կատարված ԷԽ աշխատանքները, հաստատեց օբյեկտում զգալի էներգախնայողության մակարդակը, հարմարավետության բարձրացման աստիճանը և արխիվային նյութերի պահպանման պայմանների զգալի բարելավումը: ավելին