ՀՀ Վայոց Ձորի Մարզ

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից 2005-2010թթ. ընթացքում  Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակներում ՀՀ Վայոց Ձորի մարզում  թվով  7 դպրոցներում իրականացվել են ջերմամատակարարման համակարգերի  վերականգնման   և էներգախնայողական միջոցառումներ:
                          Ընդհանուր տեղեկություներ`

Մարզկենտրոնը` ք. Եղեգնաձոր
Տարածաշրջանները` Վայք, Եղեգնաձոր
Քաղաքները` Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք

ՀՀ Վայոց ձորի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հատվածում: Մարզը պետական ահմա-նովհարավում սահմանակից է Նախիջևանին, հյուսիսում` ՀՀ Գեղարքունիքի մարզին, արևելքում` ՀՀ Սյունիքի մարզին և արևմուտքում` ՀՀ  Արարատի մարզին:

Տարածքը 2308 քառ. կմ
ՀՀ տարածքում մարզի տարածքի տեսակարար կշիռը 7.8 %
Քաղաքային համայնքներ 3
Գյուղական համայնքներ 41
Քաղաքներ 3
Գյուղեր 52
Բնակչության թվաքանակը 2009թ. հունվարի 1-ի դրությամբ 55.8 հազ. մարդ
այդ թվում` քաղաքային 19.3 հազ. մարդ
գյուղական 36.5 հազ. մարդ
ՀՀ բնակչության ընդհանուր թվաքանակում բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը, 2008թ. 1.7%
Քաղաքային բնակչության թվաքանակի տեսակարար կշիռը 34.6%
Գյուղատնտեսական նշանակության հողեր 209260 հա/
այդ թվում` վարելահողեր 16217 հա

ՀՀ Վայոց Ձորի Մարզ Armstat