ՎԷԸԾ-ի Ներդրումային Պլանի նախապատրաստումը Հայաստանում ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի Կառավարությանը Վերականգնվող էներգետիկայի զարգացման ներդրումային պլանի նախապատրաստման, ինչպես նաև ՎԷԸԾ-ի միջոցների ձեռք բերման ապահովման համար: Պլանը պետք է համապարփակ, հստակ և արդյունավետ կերպով ներկայացնի, թե ինչպես են ՎԷԸԾ-ի ռեսուրսները և այլ դոնոր և մասնավոր հատվածի միջոցները օգտագործվելու երկրում վերականգվող և ցածր ածխածնային էներգետիկայի ներթափանցման առկա խոչընդոտները վերացնելու համար:
Առաջադրանքը իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլի ընթացքում խորհրդատուն պետք է գնահատի վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների ներուժը և գները, առաջնային հնարավոր միջամտությունները և հեշտացնի ձեռք բերված արդյունքների քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:
Երկրորդ փուլի ընթացքում խորհրդատուն պետք է մշակի ներդրումային ծրագրի նախագիծը գերակա ոլորտների համար, ելնելով I-ին փուլի արդյունքներից:
Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագիր
Հայաստանի համար ՎԷԸԾ Ներդրումային պլանի նախապատրաստում
Սեպտեմբերի 2-ին <Gongress> հյուրանոցում կայացավ Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի եւ Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի շրջանակներում (SREP) կազմակերպված Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագրի վերաբերյալ քննարկում: Ստորև ներկայացված է քննարկվող նյութը: Ծրագրի խորհրդատու Դենզել Հանկինսոնը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի առկա իրավիճակի վերլուծությունները: Նա նաև պատկերավոր ներկայացրեց Հայաստանում էներգետիկ ոլորտի նկարագիրը և կանխատեսված էլեկտրաէներգիայի պահանջարկը 2013-2030թ համար: Զեկույցը ներկայացնելուց հետո մասնակիցները սկսեցին քննարկել իրենց ներկայացված տվյալները: Քննարկմանը ներկա էին՝ կառավարություն, բանկերի, մասնավոր ներդրողների, գիտական համակարգի, ոչ պետական կազմակերպությունների, միջազգային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների եւ Համաշխարհային բնակի ներկայացուցիչներ: