Այսօր նշվում է էներգետիկների միջազգային օրը

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի և անձամբ իմ անունից  շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում նրանց անվտանգ ու բեղմնավոր աշխատանք` իրենց դժվարին և պատասխանատու աշխատանքում:

Հենց Ձեր դժվարին ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ է, որ այսօր մեր հանրապետության բոլոր անկյուններում, յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:

Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության այն կարևորագույն ճյուղն է, որտեղ իրականացվող ծրագրերն առաջընթացի ու զարգացման ծրագրեր են:

Այդ ծրագրերի նպատակը երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումն է: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլոր էներգետիկներին՝ ցանկանալով արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ` ի բարօրություն մեր երկրի: