Ս.թ. նոյեմբերի 19-21-ը Մոսկվայում մեկնարկեց էներգախնայողությանը և էներգետիկ ոլորտի զարգամանն ուղղված ENES 2015 միջազգային ֆորումը, որին մասնակցում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը: Ֆորումի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարության “Ռուսաստանի էներգետիկ գործակալություն” դաշնային պետական բյուջետային հաստատության և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրվեց էներգաարդյունավետության և էներգախնայողության ոլորտում փոխըմբռման հուշագիր: Սույն հուշագրի նպատակն է խթանել կողմերի միջև համագործակցությունը միջոցառումների միջոցով, որոնք ուղղված կլինեն էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանը Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական սուբյեկտների ներգրավմամբ: