Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թ. Էներգախնայողության Ծրագիր

new-image

Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների Էներգախնայողության պլանի մշակման համատեղ գործողությունների ծրագրի վերաբերյալ

Ռումինիայի տարածքային զարգացման և բնակֆոնդի նախարարության միջազգային տարածքային համագործակցության տնօրինության կողմից առաջարկ է ստացվել իրականացնել Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագիր: Այն ներառում է մասնակիցներ Հունաստանից, Ռումինիայից, Հայաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և Թուրքիայից: Ծրագրի գլոբալ նպատակն է ընդհանուր ռեսուրսներն օգտագործելու միջոցով խթանել անդրսահմանային համագործակցությունը տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով: Ծրագրի նպատակն է ուժեղացնել վարչական կարողությունները տեղական իշխանությունների շատ կարեւոր հատվածներում (մասնավորապես Էներգախնայողություն շենքերում), որոնք տեղական եւ գլոբալ մակարդակով ունեն խոշոր բնապահպանական եւ տնտեսական ազդեցություն:
Ծրագրի նպատակն է շենքերի էներգախնայողության համակարգի բարելավումը, ինչպես նաև էներգետիկ ոլորտի գիտելիքների եւ փորձի փոխանակումը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու է շենքերում էներգետիկ համակարգի առկա իրավիճակի ներքին և արտաքին վերլուծություն: Ծրագրում ընդգրկվել են պետական կառավարման մարմիններ, համալսարաններ, հետազոտական կենտրոններ եւ ՀԿ-ներ, որոնք կօգնեն տեղական եւ տարածաշրջանային մակարդակներում խթանել շենքերի էներգետիկ արդյունավետությունը: Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը համատեղ առաջարկ են ներկայացրել Ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55953.9 եվրո, որից Դրամաշնորհային միջոցներ` 50358.51 եվրո, Հիմնադրամի միջոցներից համաֆինասավորում 5.595.39 եվրո:

Տեղեկատու I

Տեղեկատու II

Տեղեկատու III

Տեղեկատու IV

Տեղեկատու V

պաշպոնական կայք