Մեկնարկեց «Էներգախնայողություն և Միջազգային համագործակցություն» խորագրով համաժողովը

new-image

Դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի և Հայաստանի Վերականգնվող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամի կողմից Կազմակերպված համաժողով «Էներգախնայողություն և միջազգային համագործակցություն» խորագրով:

Համաժողովին մասնակցում էին Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի երևանյան գրասենյակի նախագծի ղեկավար Լիանա Մարուկյանը, գիտաշխատող Բենյամին Ֆրիկեն, Հայաստանի Էներգետիկ  ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության վարչության պետ Հայկ Բադալյանը, ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, ինչպես նաև ոլորտին առնչվող պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների ու ծրագրերի, հասարակական և ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք:

Համաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՎԷԷ Հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը, Կոնրադ Ադենաուեր Հիմանադրամի գիտաշխատող Բենյամին Ֆրիկեն:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին էներգախնայողությանը և վերականգնվող էներգիային վերաբերվող մի շարք հարցեր, մասնավորապես

Էներգաարդյունավետության խթանումը և միջազգային համագործակցությունը Հայաստանում, Էներգախնայողության ընդլայնումը համայքներում, Համաշհարհային Բանկի և Գլոբալ Բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ Էներգախնայողության ծրագրերի արդյունքները, Էներգետիկ անվտանգությանը առնչվող հարցեր և կայուն էներգետիկայի զարգացումը Սյունիքի մարզում, ինչպես նաև ներկայացվեց Հայաստանի էներգաարդյունավետության գործողությունների ազգային երկրորդ ծրագիր և այլ հարցեր:

զեկույզներ