Հայտերի ներկայացման  հրավեր  – Երևանի ֆիզիկայի ինստիտուտ

Русская версия

Ամսաթիվը` 30 հունվարի, 2023թ.

Պայմանագիր` EFSD -W/5/2023, EFSD -W/6/2023

EFSD դրամաշնորհ

Ծրագրի անունը`«Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր

Հայաստանի Հանրապետությունը Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամից (EFSD) ստացել է դրամաշնորհ Էներգաարդյունավետ տարածաշրջաններ. հասարակական շենքերում  էներգախնայողության բարձրացման  մեխանիզմների կիրառում և «Կանաչ էներգետիկայի» աջակցման  ծրագիր ծախսերը հոգալու համար և նախատեսում է օգտագործել այդ միջոցների մի մասը հանրային օբյեկտներում էներգախնայողության ներդրումների անհրաժեշտ վճարումները կատարելու համար` Լոտ 1. EFSD -W/5/2023 – «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)», Լոտ 2. EFSD -W/6/2023  «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ «Նոր Ամբերդ» գիտական կայան:

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը հրավիրում է ներկայացնել հայտեր հետևյալ հանրային օբյեկտում էներգախնայողության միջոցառումների իրականացման համար` Լոտ 1. EFSD -W/5/2023 – «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)», Լոտ 2. EFSD -W/6/2023  «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ «Նոր Ամբերդ» գիտական կայան:  Հայտատուները կարող են հայտ ներկայացնել մեկ լոտի կամ երկու լոտերի համակցության համար: Հայտերը յուրաքանչյուր լոտի համար կգնահատվեն առանձին, այնպես որ մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս պետք է պատրաստվեն և ներկայացվեն առանձին հայտեր յուրաքանչյուր լոտի համար: Նմանապես, զեղչը (եթե առկա է) պետք է առաջարկվի յուրաքանչյուր լոտի համար: Ցանկացած համակցված զեղչ երկու լոտերի համար հաշվի չի առնվի հայտերի գնահատման ժամանակ: Յուրաքանչյուր լոտի համար կկնքվի մեկ պայմանագիր։

Մրցութային փաթեթը հայերեն կարող եք ձեռք բերել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամից (R2E2 Հիմնադրամ)՝ ուղարկելով նամակ-խնդրանք հետևյալ էլ. հասցեին zaruhi.gharagyozyan@r2e2.am: Մրցութային փաթեթի թղթային տարբերկը կարող եք ստանալ՝ վճարելով 50,000 ՀՀԴ R2E2 Հիմնադրամի ստորև նշված հաշվեհամարին և ներկայացնելով հաշիվ-ապրանքագիր (թղթային տարբերակը պետք է ներկայացնել R2E2 Հիմնադրամ, կամ բնօրինակի սկանավորված տարբերակը ներկայացնել էլ. հասցեին) Հայաստանի վերականգվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ: Մրցութային փաթեթի էլեկտրոնային տարբերակը կարող էք ստանալ անվճար, էլ. փոստի միջոցով: Հետաքրքրված հայտատուները կարող են ստանալ լրացուցիչ տեղեկատվություն նույն հասցեից: 

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը կկազմակերպի նախամրցութային ժողով 2023 թվականի փետրվարի 27-ին: Ժողովի ընթացքում կհստակեցվեն Հայտերի պատրաստման հետ կապված բոլոր հարցերը: Նախամրցութային ժողովին չմասնակցելը հիմք չի հանդիսանալու հայտը մերժելու համար:

  1. Հայտերը պետք է ուժի մեջ լինեն Հայտը բացելուց հետո 90 օրվա ընթացքում և ուղեկցվեն Հայտի ապահովման հայտարարագրով:

Մեկից ավելի լոտերի համար հայտ ներկայացնելիս յուրաքանչյուր լոտի համար պետք է ներկայացվի առանձին Հայտի ապահովման հայտարարագիր:

Գնումները կիրականացվեն դրամաշնորհային պայմանագրով ԿԶԵՀ-ի կողմից՝ համաձայն ֆինանսավորվող ծրագրերի գնումների քաղաքականությանը ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր), և ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող գնումների ընթացակարգի ( փոփոխության է երթարկվել 2018թ․ նոյեմբեր 21), որը հրապարակվել է -ի կայքում՝ (https://efsd.eabr.org/about/documents/policies_and_procedures/):

Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար իրավասու երկրներից, ինչպես սահմանված է Մրցութային փաստաթղթերում ԿԶԵՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերին և որոնք համապատասխանում են որակավորման պահանջներին:

Որակավորման չափանիշները ներառում են.

Հաջողակ Հայտատուի կողմից վերջին երեք (3) տարիների ընթացքում կատարած շինարարական աշխատանքների միջին տարեկան ծավալը համապատասխան լոտի համար պետք է կազմի`

ա) Լոտ 1: 450 մլն. ՀՀԴ

բ) Լոտ 2:  120 մլն. ՀՀԴ

Գլխավոր կապալառուի փորձը. վերջին 5 տարիների ընթացքում նմանատիպ ծավալի, բնույթի և բարդության աշխատանքների նվազագույնը երկու պայմանագիր (ջեռուցում, օդափոխություն, օդի լավորակում, ԷԽՄ, ՖՎ), /այս պահանջին համապատասխանելու համար աշխատանքները պետք է 70 տոկոսով ավարտված լինեն/.

ա)  Լոտ 1:  122.5 մլն. ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար

բ)  Լոտ 2:  28 մլն. ՀՀԴ յուրաքանչյուր պայմանագրի համար

 Շրջանառու ընթացիկ միջոցներ և/կամ  վարկային գծերի հնարավորություններ յուրաքանչյուր լոտի համար, այլ պայմանագրային պարտավորություններով չծանրաբեռնված`

ա)  Լոտ 1: 50 մլն. ՀՀԴ

բ)   Լոտ 2: 13 մլն. ՀՀԴ

Մեկից ավելի լոտի համար հայտ ներկայացնելիս Մասնակիցները պետք է բավարարեն համապատասխան լոտերի ընդհանուր նվազագույն պահանջները՝ որակավորվելու և մեկից ավելի լոտերի (պայմանագրի) շնորհվելու համար:

Հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ, մինչև 2023թ. մարտի 10-ը, ժամը 15:00: Էլեկտրոնային եղանակով մրցութային հայտերի ներկայացում չի թույլատրվում:

Ուշացած հայտերը կմերժվեն և կվերադարձվեն փակ վիճակում հայտատուներին: Հայտերը կբացվեն մասնակցելու ցանկություն ունեցող հայտատուների ներկայությամբ:

Տեղեկություններ մրցութային փաստաթղթերի տպագիր պատճենը ստանալու համար.

 Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ

ՀՎՀՀ 02580459
Հատուկ հաշիվ   2050422345051002
Ինեկոբանկ ՓԲԸ

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ
Հասցեն` ՀՀ, ք.  Երևան 0019,  Սայաթ-Նովա 29/1
Հեռ: + /374 10/ 545-121
Էլ. Փոստ: zaruhi.gharagyozyan@r2e2.am
Ինտերնետային հասցե: www.r2e2.am