The smarter E և Inter Solar – ցուցահանդես և համաժողով
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը մասնակցել է մայիսի 10-13–ը Մյունխենում կայացած The smarter E և Intersolar – ցուցահանդեսին և համաժողովին, որի ընթացքում քննարկվել են համաշխարհային նորարարական լուծումները՝ էներգիայի պահպանման և կուտակման տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները։
Համաժողովի ընթացքում հիմնադրամի տնօրենը մասնակցություն է ունեցել ՝ էներգետիկայի զարգացման տեսանկյունից Հայաստանի համար կարևոր հետևյալ թեմաների շուրջ քննարկումներին․
Ագրովոլտային համակարգեր
Լողացող արևային կայաններ
Էլեկտրական էներգիայի էլեկտրական կուտակման համակարգեր
Միջոցառման շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի մասնակից 46 երկիր ներկայացրեցին վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրենց երկրների նորարարական նախագծերը, սարքավորումները և լուծումները։