ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Խորհրդատվական ծառայություններ –տեղական ընկերության ընտրություն
Հայաստանի Հանրապետություն
«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագիր, ԿԿՀ
Դրամաշնորհ No: ARM-RS-004
Առաջադրանքի անվանումը՝ Խորհրդատվություն շահագրգիռ կողմերին և երկու ծրագրերի համառոտագրերի մշակում
Հղում No.: GCF-CS/4/2022
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) միջոցներ է ստացել ԿԿՀ-ից «ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ ԹԵԿՆԱԾՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԶՈՐԱՑՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ» ծրագրի ֆինանսավորման համար և նպատակ ունի օգտագործել այդ միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների համար:
Խորհրդատվական ծառայությունները (“ծառայություններ”) ներառում են պոտենցիալ հավատարմագրված կազմակերպության (ՀՎԷԷ հիմնադրամ) համար ծրագրերի փաթեթի մշակում՝ հիմնվելով էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտի ազգային երկարաժամկետ քաղաքականության ուսումնասիրության արդյունքների և պոտենցիալ շահագրգիռ կողմերի հետ սերտ քննարկումների վրա (համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ, քաղաքապետարաններ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և զարգացման միջազգային գործընկերներ):
Առաջադրանքի ընդհանուր տևողությունը 16 շաբաթ է։
Սույն առաջադրանքի մանրամասն Տեխնիկական Առաջադրանքը (ՏԱ) կցվում է Հետաքրքվածության հայտի ներկայացման հրավերին:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը (ՀՎԷԷՀ) այժմ հրավիրում է իրավասու խորհրատվական ընկերությունների («Խորհրդատուներ») հայտարարելու ծառայությունների մատուցման իրենց հետաքրքրության մասին: Հետաքրքրված խորհրդատուներից պահանջվում է տեղեկատվություն ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ որակավորման և համապատասխան փորձի վերաբերյալ:
Կարճ ցուցակում ներառված չափանիշներն են՝
Նմանատիպ առաջադրանքների իրականացման Ընկերության ընդհանուր աշխատանքային փորձ (մասնավոր հատվածի ներգրավում և խորհրդակցությունների անցկացում, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ազգային քաղաքականության մշակում, վերանայում, գնահատում և/կամ իրականացում):
Ընկերության հատուկ փորձառությունը Կլիմայի հիմնադրամների կողմից իրականացված և/կամ ֆինանսավորված ծրագրերի, և/կամ Կլիմայի հիմնադրամների և ԲԶԲ-ի համար ծրագրերի մշակման և/կամ իրականացման գործում։
Հիմնական փորձագետները կարճ ցուցակի փուլում չեն գնահատվի:
Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի` «Գնումների կանոնակարգեր IPF վարկառուների համար» III բաժնի՝ 3.14, 3.16 և 3.17 կետերին, որտեղ սահմանված է Համաշխարհային բանկի քաղաքականությունը շահերի բախման վերաբերյալ: Բացի այդ, խնդրում ենք անդրադառնալ այս առաջադրանքի հետ կապված շահերի բախման հետևյալ տեղեկատվությանը։ Սույն Առաջադրանքի հետ կապված շահերի բախման վերաբերյալ տեղեկատվության համար, տես՝ Գնումների կանոնակարգեր, կետ 3.17։
Խորհրդատուները կարող են միավորվել այլ ընկերությունների հետ իրենց որակավորումը բարձրացնելու համար, սակայն պետք է հստակ նկարագրել միավորման ձևը՝ համատեղ ձեռնարկություն և / կամ ենթախորհրդատու: Համատեղ ձեռնարկության դեպքում համատեղ ձեռնարկության բոլոր կողմերը միասնաբար պատասխանատվություն են կրում ամբողջ պայմանագրի իրականացման համար:
Խորհրդատուն ընտրվելու է Գնումների Կանոնակարգերում սահմանված Խորհրդատուների որակավորման վրա հիմնված ընտրության մեթոդի համաձայն։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ներքոնշյալ հասցեով, հետևյալ աշխատանքային ժամերին՝ 09: 00-ից մինչև 18: 00-ը, Սայաթ-Նովա պողոտա 29/1, 0001 Երևան, Հայաստան, +(374-10) 58 80 11, +(374-10) 54 51 21.
Հետաքրքրվածության հայտերը պետք է ներկայացնել գրավոր՝ ներքոնշյալ հասցեով, անձամբ կամ էլ-հասցեով, մինչև 2022 թ․մայիսի 6-ը:
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և
էներգախնայողության (ՀՎԷԷ) հիմնադրամ
Երևան, Սայաթ-Նովա պող. 29/1, 0001, Հայաստան
Հեռ. ՝ + (374-10) 58 80 11, + (374-10) 54 51 21
Էլ.փոստ ՝ zaruhi.gharagyozyan@r2e2.am
Ուշադրություն ՝ տիկին Զարուհի Ղարագյոզյան