Տեղակայվել է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան

new-image

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության / JICA/ փոքր դրամաշնորհի ծրագրի շրջանակում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը տեղակայել է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայան։
ՀՎԷԷ հիմնադրամը, լինելով կանաչ տեխնոլոգիաների առաջատարը Հայաստանում, մշտապես նպաստում է Հայաստանի կայուն զարգացման նպատակներին և էկոլոգիապես մաքուր միջոցառումների իրականացմանը։