Ս.թ մարտի 11-ին ՀՀ շրջական միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի նախագահությամբ կայացավ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից իրականացվող «Նախապատրաստման աջակցություն հավատարմագրման պոտենցիալ թեկնածու կազմակերպության կարիքների գնահատման, կարողությունների հզորացման և ծրագրերի փաթեթի մշակման համար» դրամաշնորհային ծրագրի կառավարման խորհրդի նիստի առաջին հանդիպում-քննարկումը:
Նիստի ընթացքում ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը խորհրդին տեղեկացրեց ծրագրի մեկնարկի մասին և ներկայացրեց ծրագրի նպատակները:
Հաստատվեցին բոլոր օրակարգային հարցերը մասնավորապես գնումների պլանը և ժամանակացույցը: