Մեկնարկել է 100-120 ՄՎտ հզորության արևային կայանների ներդրումային ծրագիրը

new-image

Ս.թ. փետրվարի 4-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ հանդիպում 100-120 ՄՎտ հզորության արևային կայանների ներդրումային ծրագրին աջակցություն ցուցաբերող Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի և միջազգային խորհրդատուներից կազմված կոնսորցիումի հետ: ՀՎԷԷ հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը ներկայացրեց 100-120 ՄՎտ հզորության արևային կայանների ներդրումային ծրագիրը և շեշտեց ծրագրի կարևորությունը մեր երկրի համար: Նշվեց, որ ՀՎԷԷ հիմնադրամը իր ուժերով սկսել է տարածքների ընտրության և չափագրման աշխատնքները:
Քննարկվեցին աշխատանքների ժամանակացույցը և աշխատանքների կազմակերպման ընթացքը: