Ստորագրվեց հուշագիր Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության /ՀՎԷԷ/ հիմնադրամի և «Արմենիան Լիզինգ Քամփնի ՈւՎԿ» ՓԲԸ-ի /Armenian Leasing Company UCO CJSC/ միջև

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը և «Արմենիան Լիզինգ Քամփնի ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Արսեն Բազիկյանը ստորագրեցին Հուշագիր վերաֆինանսավորման իրականացման մասին:
Հուշագիրը նախատեսում է էներգախնայողության և վերականգվող էներգետիկայի ոլորտում իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն էներգետիկ ոլորտի զարգացմանը:
Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել վերաֆինանսավորել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերը:
«Արմենիան Լիզինգ Քամփնի» ՈւՎԿ-ն հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում ֆինանսավորում կտրամադրի անհատներին, կազմակերպություններին, ինչպես նաև պետական և համայնքային կառույցներին: