Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի և բժշկական կենտրոնների ղեկավարների մասնակցությամբ:
Հանդիպմանը ներկա էին «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»-ի, «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն»-ի ներկայացուցիչներ: Քննարկմանը ներկայացվեցին էներգետիկ ուսումնասիրության և իրականացվող էներգախնայող միջոցառումների արդյունքները: Որոշվեց իրականացվող ԷԽ միջոցառումների առաջնահերթությունը և ֆինանասական աղբյուրները: ՀՎէէ հիմնադրամի մասնագետները ևս մեկ անգամ իրենց պատրաստակամությունը հայտնեցին նախագծման և իրականացման փուլում ցուցաբերել մասնագիտական աջակցություն: