Սեմինար «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի շրջանակում

new-image

Ս.թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի Վերականգնող Էներգետիկայի և Էներգախնայողության Հիմնադրամը Ծաղկաձորում կազմակերպել էր «Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ» ծրագրի արդյունքների ամփոփման վերաբերյալ սեմինար: Սեմինարի ընթացքում քննարկվեցին ՀՀ Շիրակի և Գեղարքունիքի մարզերում կատարված աշխատանքների արդյունքները, բանկերի կողմից վերաֆինանսավորման ենթակա գումարների հետ կապված խնդիրներ, արևային համակարգեր տեղադրող ընկերությունների կողմից կատարված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին տրամադրվող տոկոսի վերաֆինասավորման գործընթացը և մի շարք այլ հարցեր: