ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման ոլորտում վերջին տարիներին իրականացված աշխատանքների արդյունքում զգալի արդյունքներ են գրանցվել: Հայաստանն առաջատար դիրքերում է:
«Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Կարեն Ասատրյանը նշեց, որ 2015 թվականին մեկնարկել է արդյունաբերական մասշտաբի արևային կայանների կառուցման ծրագիր Համաշխարհային բանկի աջակցությամբ: Ընտրվել է 6 տեղանք, որոնց համար իրականացվել է արևային կայան կառուցելու տեխնիկատնտեսական հիմնավորում: Իսպանական կազմակերպությունը համապատասխան ուսումնասիրություն է կատարել ու կազմել Հայաստանում արևի ատլասը: Ըստ դրա՝ Հայաստանում միջինում 1 քմ -ին բաժին է ընկնում տարեկան շուրջ 1700 կՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը կրկնակին է եվրոպական երկրների համեմատ: Հայաստանում լինում է տարեկան շուրջ 300 արևային օր:ավելին