Հայաստանում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տեղադրող ընկերույթունների ներկայացուցիչների հետ

new-image

Ս.թ. օգոստոսի 5-ին Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում Կայուն Զարգացման Նպատակների իրագործման նորարարական լուծումներ ծրագրի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տեղադրող ընկերությունների երկայացուցիչների հետ:
Ծրագրի համակարգող Նորայր Հարությունյանը ներկայացրեց ծրագիրը, որով նախատեսվում է Գեղարքունիքի և Շիրակի մարզերի չգազաֆիկացված բնակավայրերի շուրջ 400 տնային տնտեսություններում ապահովել արևային ջրատաքացուցիչների և ՖՎ համակարգերի տեղադրում:
Տեղադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվեց ծրագրի աշխատանքների կազմակերպման ընթացքը և ժամկետները, ինչպես նաև ներկայացվեց բանկերի հետ աշխատանքի ընթացակարգերը: