ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

new-image

Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Կայուն Զարգացման Նպատակների ազգային նորարարական կենտրոնի ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ Շիրակի և Գեղարքունիքի մարզերի չգազիֆիկացված համայնքների բնակիչների համար իրականացնում է ծրագիր արևային ջրատաքացուցիչներ և ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով:
Ծրագրի բաղադրիչներից մեկով նախատեսվում է 3 և ավելի երեխա ունեցող և չգազիֆիկացված համայնքներում բնակվող 100 ընտանիքների համար, արևային համակարգերի ձեռքբերման և տեղադրման պարագայում, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը գործընկեր բանկերի կողմից տրամադրել է արտոնյալ պայմաններով վարկեր: