Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետությունից ժամանած “GREEN PLANET FUTURE FORMERS CO” ընկերության ներկայացուցիչների հետ:
ՀՎԷԷ հիմնադրամի գնումների ղեկավար Զարուհի Ղարագյողզյանը ներկայացրեց հիմնադրամի գործունեությունը, մասնավորապես արևային ծրագրերը:
Ներդրողները հետքարքրված էին Հայաստանում արևային էներգիայի ոլորտում ներդրումներով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության հեռանկարները: